Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

ТВ Центр. Այժմ հարկավոր է կանգնեցնել պատերազմը

ТВ Центр. Այժմ հարկավոր է կանգնեցնել պատերազմը
12.04.2016 | 17:15

Ղարաբաղյան հակամարտությունն արդեն սառեցված չէ։ Հակամարտությունը սկսել է դուրս գալ սառեցումից 2014-ի օգոստոսից՝ հայտարարել է ռազմական փորձագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի եվրասիական ինտեգրման և Շանհայի համագործակցության կազմակերպության զարգացման բաժնի վարիչ Վլադիմիր Եվսեևը ռուսական ТВ Центр հեռուստաալիքով հեռարձակվող «Право Голоса» հաղորդման եթերում, որը վարում է Ռոման Բաբայանը։ Նա թվարկել է, թե անցած տարի ինչ զենքեր է օգտագործել Ադրբեջանը շփման գծում՝ ընդգծելով, որ դրանք կիրառվել են նաև հայկական բնակավայրերի ուղղությամբ, և նշել է, որ իհարկե կարևոր է և անհրաժեշտ է խոսել խաղաղ կարգավորման գործընթացի մասին, քննարկել մադրիդյան սկզբունքները, բայց այժմ դրա ժամանակը չէ, այժմ հարկավոր է կանգնեցնել պատերազմը: «Ցանկանում եմ ընդգծել, որ վերջին անգամ օգտագործվել է առնվազն մեկ ջոկատ, որը ներխուժել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք՝ անվտանգության գոտում առնվազն մեկ շրջանի նկատմամբ հսկողություն սահմանելու նպատակով։ Եթե այժմ միջոցներ չձեռնարկվեն, հաջորդ անգամ ավելի շատ մարտեր կլինեն և մեծ քանակությամբ զոհեր՝ երկու կողմից»,- ասել է նա: Եվսեևն առաջարկել է առաջին հերթին քննարկել թեթև և ծանր սպառազինության հեռացումը շփման գծից՝ հաշվի առնելով բնակավայրերի աշխարհագրական դիրքը։ Երկրորդ հերթին հարկավոր է փոխել ԵԱՀԿ դիտորդական առաքելության ձևաչափը։ Այդ առաքելությունը պետք է իրականացվի հսկողության տեխնիկական միջոցներով, որպեսզի երկու կողմից չլինեն հարցեր, թե ով է խախտում հրադադարի ռեժիմը: Բացի այդ, նրա համոզմամբ, պետք է մշակվի հակամարտության գոտում միջադեպերի միջազգային հետաքննության մեխանիզմ, որոշում կայացվի մի շարք զինատեսակների, մասնավորապես՝ համազարկային կրակի հեռահար ռեակտիվ համակարգերի, ծանր կրականետ համակարգերի, ավիացիայի, բալիստիկ հրթիռների չկիրառման մասին: «Եթե մենք այժմ չնվազեցնենք հակամարտության գոտում լարվածության աստիճանը, ես կարող եմ մեծ հավանականությամբ ասել, որ մի քանի ամսից մենք կստանանք ավելի մեծ ինտենսիվությամբ հակամարտություն, որը հնարավոր չի լինի պահել միայն Լեռնային Ղարաբաղի տարածքում, այն կընդարձակվի Հայաստանի տարածք, այդ դեպքում մենք կստանանք իսկապես տարածաշրջանային պատերազմ։ Հարկավոր է շտապ միջոցներ ձեռնարկել, այլ ոչ թե խոսել փոփոխվող մադրիդյան սկզբունքների մասին։ Հարկավոր է թուլացնել լարվածության մակարդակը: Հակառակ դեպքում մենք այլ ընտրություն չենք ունենա, քան մասնակցելը մեծ պատերազմի»,- ասել է նա:

Դիտվել է՝ 2040

Մեկնաբանություններ